Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Վլադիմիր Հակոբյանը 2015 թ-ի հուլիսին նշանակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում: Այս պաշտոնից նա ազատվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։

2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը Վլադիմիր Հակոբյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը

Վլադիմիր Համլետի Հակոբյանը ծնվել է 1982թ. Երևանում:

Կրթությունը

1988-1998 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 167 միջնակարգ դպրոցը։
1998-2003 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։
2008-2009 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնը:
2012 թ. հուլիս՝ Իրավապահ համակարգի միջազգային ակադեմիա (ILEA, ք. Բուդապեշտ)։

Աշխատանքային գործունեությունը

2003-2005 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր։
2006-2015 թթ. – ծառայել է ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում՝ հասնելով գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնին։
2015 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։ Այդ պաշտոնից ազատվել է 2018 թվականի ապրիլի 9-ին։
2018 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական, իսկ նույն թվականի մայիսի 8-ին իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։

Տեսանյութեր

Լրահոս