ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում ՌԴ ռազմական կցորդին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031