
Ռեալ»-ը պետք է շարունակի հաղթել. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «արքայական» ակումբից հեռանալու իր որոշման մասին:
«Ես շատ ուրախ եմ լինելու այս պատմական նվաճման մասնիկը: Ես նման բան չէի կարող պատկերացնել անգամ: «Ռեալ»-ը պետք է շարունակի հաղթել և նրան փոփոխություններ են պետք, մարզչական նոր որոշումներ: Ես կմնայի թիմում, եթե չհաղթեինք Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,-հայտարարել է Զիդանը:
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հունվարի 4-ին: «Արքայական» ակումբի կազմում նա դարձավ պատմության միակ մարզիչը, ով երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում: