ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին Ա. Սարգսյանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային:
ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 25-ին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով:
Մայիսի 22-ին ՀՀ հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանին այսօր հուղարկավորել են:
«Այս Մշակույթի նախարարությունում նստած են հաճախ տգետ, տխմար, խնդիրը չհասկացող և ընդհանրապես մշակույթի գործունեության հետ պակաս առնչություն ունեցող մարդիկ»,- այսօր մշակույթի գործիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Բագրատաշենի սահմանային անցակետում մայիսի 23-ին Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը:
Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում:
Հայաստանը, գտնվելով յուրահատուկ տարածաշրջանում, զգուշավոր կերպով առաջ կտանի տարիների ընթացքում ձևավորված արտաքին քաղաքականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով:
Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ լավ ու բարի հարաբերություններին:
Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համաներման վերաբերյալ հրամանագիրը չի լուծել քաղբանտարկյալների հարցը:
«Ինչպես ասում էր մեծն Սոսը՝ եթե մասնավորի խանութն ավելի շքեղ է, քան՝ թատրոնի շենքը, մշակույթը մեռնում է»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը։
«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ պատվիրակությունը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) մայիսի 8-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։
Մայիսի 25-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այն, ինչ կատարվեց, քաղհասարակության ակնկալիքներին լիովին համահունչ էր»,- այսօր «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ իրենք ժամանակին իրենց գնահատականը տվել են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով երկիրը ղեկավարելու վերաբերյալ։
Տվյալների պաշտպանության մասին Եվրամիության ընդհանուր կանոնակարգը (General Data Protection Regulation, GDPR), որը կարգավորում է եվրոպացիների անձնական տվյալների տարածումը եւ օգտագործումը, մայիսի 25-ին մտնում է ուժի մեջ:
Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ թավշյա հեղափոխությունը, շատ մեծ մշակութային բաղադրիչ ունի»,- այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելուց:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում:
«Բոլոր տուգանքները վճարած քաղաքացիները, ովքեր պարտաճանաչ են եղել, բոլորն էլ մտահոգություն են հայտնում, ու անարդարության զգացում է իրենց մոտ առաջացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը՝ խոսելով արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին։
Մայիսի 21-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արթուր Ղ.-ն և հայտնել, որ ոչինչ չի հիշում:
Մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակել։