ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի, որտեղ մարտի վերջին հրդեհի ժամանակ 60 մարդ զոհվեց, ապամոնտաժումը կսկսվի մայիսի 15-ին:
Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել Շանթ Հարությունյանի ընտանիքի հետ իր բնակարանում կայացած հանդիպումից:
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:
Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանը (1977թ.) վիրահատվել է:
Ռուսաստանը հավաստել է իր հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ՌԴ-ն եւ Իրանը ջանալու են ամեն ինչ անել, որպեսզի պահպանեն ԳՀՀԾ-ն՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակել, նրան չեզոքացնել: Այս մասին ասօր ասուլիսում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հայաստանում նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված՝ էական փոփոխություններ տեղի կունենան Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում: Խմբակցության 9 պատգամավորներից 4-ը տեղափոխվել են կառավարություն, և առաջիկայում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ:
Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարարությունում անցկացրեց իր առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված հոդվածին։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:
Oրինապահ հարկ վճարողների շարքերը համալրվում են: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 14-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 15 տնտեսվարողի:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ստեփան Հակոբյանի՝ ազատության մեջ լինելու վերաբերյալ տարածված տեղեկությունների կապակցությամբ:
«Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ հեղափոխության վրա հույս չդնեք, եկել եմ ասեմ, որ Նիկոլի վրա հույս չդնեք»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը վաղն այցելելու է Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մայիսի 14-ին Մոսկվայում բացելով հանդիպումը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, ճգնաժամային է որակել այն իրադրությունը, որն ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ:
26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու:
ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։
Մայիսի 12-ին ժամը 23:30-ի սահմաններում Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի բնակիչ՝ 1977թ. ծնված Վ.Հ-ի վարած «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի ուղևոր, նույն գյուղի բնակչուհի՝ 1979թ. ծնված Ն.Լ-ն ցատկել և ընկել է ընթացքի մեջ գտնվող նույն մեքենայի անիվների տակ ու տեղում մահացել:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը առաջիկա օրերին պատրաստվում է ընդհանրական ձևով ներկայացնել մոտ ապագայում իրականացնելիք իր առաջին քայլերը:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիան, որը հանդես է գալիս թմրաքաղաքականության ազատականացման օգտին, պայմանավորված էր շատ ավելի խորը քայքայիչ գործընթացներով, որոնք ի հայտ են եկել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետեւանքով:
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։
Ինդոնեզիայի Ճավա կղզու Սուրաբայա քաղաքում մայիսի 14-ին տասը մարդ վերքեր են ստացել ոստիկանական տեղամասի վրա մահապարտ ահաբեկիչների գրոհի հետեւանքով:
Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: