Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Ավտոկայան 104/408 և 271 հասցում գտնվող տնակի բնակիչները դժվար կացության մեջ են:
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածայի ցույցերի ֆոնին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
«Գիտեք, դա իր պատասխանը չի, եթե նկատել եք, վերևից գրված է՝ խմբագրության կողմից։ Դա ո՛չ ես եմ, ո՛չ պարոն Քոչարյանն է, դա 2rd.am-ի խմբագրությունն է, իրենց ֆեյսբուքյան էջն է, այսինքն՝ դա իմ հայտարարությունը չի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով կայքերում տարածված հրապարակումը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատասխան է հնչեցվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ հայաստանյան իրադարձությունների համատեքստում անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե Իրանի դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանվում է ոչ թե իշխանություն-իշխանություն, այլ պետություն-պետություն մակարդակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սրճեփի և քաղցրավենիքի սարքից գողություն կատարած անձանց ինքնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվան պուրակ են հիմնել մայիսի 14-ին Երուսաղեմում բացման պատրաստվող ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում:
Հայաստանը տրամադրված է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:
Սկուդետոյի մրցանակակիրը որոշվեց միայն նախավերջին տուրից հետո: Թուրինի «Յուվենթուսը» Սերիա Ա-ի 37-րդ տուրում ոչ ոքի (0:0) խաղաց «Ռոմայի» հետ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում:
Մայիսի 14-ին, ժ.00.10-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:
Կառավարության կազմին հաղորդվել է նոր շունչ, եկել են երիտասարդներ, ովքեր կապված չեն նախկին համակարգի հետ: Այս մասին այսօր հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն աշխատանքները սկսում է բավականին հագեցած օրակարգով։
«Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի՝ ուղեգծի շուրջ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Մայիսի 14-ին, ժամը 00.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Վախթանգովի փողոցի 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Խազալ Շավեշյանին, որը տեղում մահացել է:
«Լիդիան Արմենիան» ուրախությամբ տեղեկացնում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերության կարևոր ձեռքբերման մասին՝ այն է 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի:
Մայիսի 17-ին Գյումրու ավագանին կքննարկի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը:
Գազայի հատվածի սահմանին մայիսի 14-ին իսրայելացի զինծառայողների հետ բախումների զոհ են դարձել 30-ից ավելի պաղեստինցիներ, տուժել է ավելի քան հազար մարդ:
2018թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են Ազգային անվտանգության ծառայությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Արթուր Ս.-ն, որի ընկերները հիվանդանոցում հայտնել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել Կենտրոն համայնքում` անհայտ անձի կողմից:
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվում է բողոքի մեծ ակցիաներով:
Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները:
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
«Կարող եք արձանագրել, որ ՀՀԿ-ն կսատարի Նիկոլ Փաշինյանին». Վահրամ Բաղդասարյան:
Նոր կառավարության ձևավորմամբ պայմանավորված մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարներ հայտարարել են, որ այլևս չեն շարունակելու աշխատանքը: