Աբո Պողիկյանը հեռացվել է Դաշնակցության շարքերից
ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ՝ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը, դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։
Աբո Պողիկյանը մանավանդ մեղադրվել է, որ Հայաստանյան համաժողովրդային շարժումի ընթացքին, Հրանդ Մարգարյանի գլխավորած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղաքականությունը քննադատող հոդվածներ է տպագրել «Ասպարեզ» օրաթերթում։
Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն