Ստեփան Հակոբյանը շարունակում է իր պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում. ՔԿՎ պարզաբանումը
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ստեփան Հակոբյանի՝ ազատության մեջ լինելու վերաբերյալ տարածված տեղեկությունների կապակցությամբ:
Պարզաբանման մեջ ասվում է.
Օրերս զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն՝ իբր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ստեփան Հակոբյանն ազատության մեջ է, սակայն նրան պաշտոնապես չեն ազատել պատժի կրումից:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Քրեակատարողական ծառայությունում նման դեպք չի արձանագրվել: Ս. Հակոբյանը շարունակում է իր պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում, ուր տեղափոխվել է մայիսի 7-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանի մահվան փաստին, ապա տեղեկացնենք, որ Ա. Առուշանյանը մահացել է ապրիլի 20-ին, նախնական ախտորոշումը՝ սրտամկանի ինֆարկտ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու համար: Ա. Առուշանյանի մահվան առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Աղբյուր` Փաստինֆո