
ՌԴ-ն եւ Իրանը ամեն ինչ անելու են՝ պահպանելու ԳՀՀԾ-ն. Զարիֆ

Ռուսաստանը հավաստել է իր հանձնառությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ՌԴ-ն եւ Իրանը ջանալու են ամեն ինչ անել, որպեսզի պահպանեն ԳՀՀԾ-ն՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը եւ Ռուսաստանի միջեւ հիանալի փոխգործակցություն է հաստատվում, եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Ռուսաստանը հայտարարել է, որ կատարելու եւ պաշտպանելու է ԳՀՀԾ-ն: Իրանը եւ Ռուսաստանը նաեւ պետք է երաշխավորեն մեր ընդհանուր շահերը, որոնք ներառում են ԳՀՀԾ-ն պահպանելը, ինչպես նաեւ երաշխավորեն դրա բոլոր մասնակիցների օգուտը տնտեսական շահերի տեսակետից»,-լրագրողներին ասել է Զարիֆը՝ ամփոփելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: «Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել»,-հավելել է նա: