Ցանցում հայտնվել է «Եվրատեսիլ- 2018» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլայի՝ աստիճանից ընկնելու տեսանյութը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:
«Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որտեղ տարատեսակ գնահատականներ է տվել ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջերս հնչեցված մտքերին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ:
Մայիսի 14-ին առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին պաղեստինցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի ընթացքում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը քիչ առաջ ֆեյսուքյան ուղիղ եթերում էր:
Եվրամիությունն ԱՄՆ-ի իշխանությունների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային գործարքին առնչվող իրադրության շուրջ, որից դուրս գալու մասին որոշումը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Թուրքական մամուլում ակտիվորեն լուսաբանվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպումից ինչ-որ խնդիրների լուծում պետք չէ սպասել, քանի որ այն կրում է ծանոթության բնույթ:
Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանի ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Արտակ Անանյանը նշանակվել է Արդշինբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել Ղրիմի եւս հինգ պաշտոնյաների ներառել Ռուսաստանի համար պատրաստված սեւ ցուցակում 2018 թվականի մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրությունների ժամանակ Ղրիմում քվեարկություն կազմակերպելու կապակցությամբ:
Մայիսի 14-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր-Տաթև միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից:
Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 60-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
«Մինչև ընտրություններն անպայման պետք է քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, որովհետև այդ մարդիկ նստել են բանտում պայքարի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ…
ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Մայիսի 14-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում, 18-ին հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, որին հակադարձել էր ՀՀ պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Կառավարության մեծ մասն ինձ համար անծանոթ է, դրա համար չէի ցանկանա գնահատականներ տալ, մարդիկ եկել են, կաշխատեն, կհասկանանք՝ դրական կլինի, դրական կասենք, բացասական կլինի, բացասական կասենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Մայիսի 17-ին Աստանայում համաձայնագրերի ստորագրում է պլանավորվում Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը:
Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց, ովքեր վստահեցին իրեն պաշտոնը և սատարեցին բարեփոխումների իրականացմանը:
Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։
Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: