
«Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը». Նաիրի Պետրոսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված հոդվածին։
«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանն արտասահմանցի որևէ առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»,- Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։