
Սփյուռքի նախարարն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարարությունում անցկացրեց իր առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Նորանշանակ նախարարը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության իր տեսլականը, պատկերացումներն ու նախարարի պաշտոնում առաջին քայլերը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին վարչությունների գործառույթները, կատարած աշխատանքը, ընթացիկ և ապագա միջոցառումների ժամանակացույցը:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ երիտասարդական եռանդը, նոր ու համարձակ գաղափարները և մոտեցումները կհամադրվեն առկա փորձի հետ, և կառույցը կշարունակի նոր թափով աշխատել: