Կրթության և գիտության նախարարն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները
                                    ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է հետաձգել ընդունելության քննությունները։
«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար:
Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    