«Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից». Մխիթար Հայրապետյան

«Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի:

Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է:

Սարսափելի շատ անելիքներ ունենք, երեկոյան կամփոփեմ առաջին աշխատանքային օրս: Բայց մի բան արդեն կայացած փաստ է՝ փոփոխություններն արդեն եկել են: Ի գործ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031