ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվելկ է վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում, թե ով է մնալու, ով է գնալու և ով է գալու Նիկոլ Փաշինյանի կառավարություն։
Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 10-ին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
«Հայաստանում 10-ից ավելի նախարար չպետք է լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Հեղափոխական ալիքի վրա ձևավորված իշխանությունը պետք է ունենա կառավարություն, որն իրենից քաղաքական համակիրներ թիմ պետք է ներկայացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Սիրիայում մի շարք օբյեկտների Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել են 23 զինվորականներ ու աշխարհազորայիններ:
Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին:
Մայիսի 9-ին ժամը 14:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Գ.Բ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան փողոցի թիվ 4/90 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 2008թ. ծնված Ա.Պ-ին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:
Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Իսրայելում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը մայիսի 10-ին Twitter-ում իր հասցեն փոխել է այնպես, որ դրանում արտացոլվի մայիսի 14-ին դեսպանության տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ:
Քենիայում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի:
«Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը հնչեցրել ենք, և կարծում եմ, որ մեր հնչեցրած պահանջը ևս ուշացած էր, և Տարոն Մարգարյանի հրաժարականն առօրեական էր ամսի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Այն, որ ասում են՝ արյուն չի թափվել, դա եղել է՝ ի շնորհիվ լրագրողների, որոնք միլիմետր-միլիմետր ցույց էին տալիս՝ որտեղ ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով պատժել «Շիրակ»-ին:
Իտալիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստմանը մասնակցելու մեջ:
Երևանի Արգիշտի փողոցը փակած ցուցարարներից մեկը կանգնեց ընթացող մեքենայի դիմաց։ Մենքենան չէր արգելակում, ցուցարարն էլ ճանապարհ չէր տալիս։ «Ընկեր, ինչի՞ ես քշում մարդու վրա, ո՞նց կարաս մարդու վրա քշես»,- բղավեց կին ցուցարարներից մեկը։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
«Այս խորհրդարանի ձևավորման գործընթացը եղել է քրեական ոլորտի գործողությունների արդյունք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ազգային ժողովում մանդատը վայր դրած ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հերթական համարի տակ գրանցված թեկնածուն: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հայտնեց, որ ՀՅԴ համամասնական հերթական համարի թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանը մայիսի 7-ին սրտի շրջանում ցավերով դիմել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։ Փայլանը մասնավորապես գրել է.
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվելեն 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղջույն է հղել «Ռուսաստան-իսլամական աշխարհ» 10-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին, նշելով, որ Ռուսաստանը պաշտպանում է իսլամական երկրների՝ միջազգային տնտեսական հարաբերություններում փոխադարձ շահի սկզբունքների ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով ավերված երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 200-ից մինչեւ 400 մլրդ դոլար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը: