
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը՝
Էդուարդ Աղաջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
Էդուարդ Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։
2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։
2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։
2014 -2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։