 
                        Հերմինե Նաղդալյանը սրտի հետ կապված խնդիրներով դիմել է կլինիկա
 
                                    ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության Հերմինե Նաղդալյանը մայիսի 7-ին սրտի շրջանում ցավերով դիմել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն: «Արմենպրես»-ին կենտրոնից տեղեկացրին, որ Նաղդալյանին կորոնարոգրաֆիա են արել:
«Հիվանդը դուրս է գրվել մայիսի 8-ին, քանի որ իրեն լավ էր զգում»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից:
Մայիսի 8-ին պատգամավորը ներկա չէր ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        