 
                        Ինչու է ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը մանդատը վայր է դրել. պարզաբանում են ՀՅԴ-ից
 
                                    Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:
«Արմեն Բաբայանը որոշել է ամբողջությամբ զբաղվել բիզնեսով և որպեսզի այլ ընկալում չլինի, թե լինելով օրենսդիրում՝ զբաղվում է բիզնեսով, որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը` դրանով ընդգծելով նաև օրենսդիրի և բիզնեսի տարանջատումը»,- մանրամասնեց խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում էր գրել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        