«Անկախության բանակ ստեղծող ուժն էր ՀՀԿ-ն, բայց հետո այլասերվեց». Բագրատ Ասատրյան

«Այս խորհրդարանի ձևավորման գործընթացը եղել է քրեական ոլորտի գործողությունների արդյունք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա կարծում է՝ այս գործոնները չպետք է մոռացվեն. «Ինքս դեմ եմ, որ հաշվեհարդարներ լինեն: Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որը հրաժարական տվեց քաղաքական ասպարեզից, բայց այն հատվածը, որն իշխանության եկավ, խնդիր էր դրել՝ նախկիններին վերացնել: Հիշեք՝ շրջանառության մեջ դրվեցին այնպիսի տերմիններ, ինչպիսին է «նախկին հանցավոր ռեժիմ» տերմինը: Դա արվում էր սեփական տգիտությունը թաքցնելու համար: Նման բան մեր նման հասարակությունները չեն կարող մարսել: Այսինքն՝ պետք է ոչ թե՝ հաշվեհարդարներ լինեն, այլ՝ օրենքով սահմանված քայլեր ձեռնարկել»:

Բ. Ասատրյանը հիշեցրեց ՀՀԿ-ի սկիզբը, երբ այն դեռ «մարգինալ» ուժ էր. «Ես հիշում եմ, թե ինչ դրական դերակատարում ուներ այդ ուժը, անկախության բանակ ստեղծող ուժն էր ՀՀԿ-ն: Բայց երբ դռները բացեց և ընդունեց այս հատվածը, այլասերվեց: Հիմա այս գնահատականը պետք է տան, ու ցանկալի կլինի՝ պետությունը աշխատի, ոչ թե վարչապետը, քաղաքական թիմը»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ հրապարակում ձևավորվել է մի թիմ, որին են ուղղված մեր հասարակության զգալի մասի հայացքները. «Ի՞նչ էր Հայաստանը մեկ ամիս առաջ, այն մարդիկ, որոնք բղավում էին, որ Հայաստանն Իսրայել են սարքելու, Հայաստանը սարքեցին Պաղեստին՝ աշխարհից մեկուսացած, չքավոր: Այս շարժումը Հայաստանն այդ կապանքներից ազատեց»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս