Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա շատ նորմալ է, իշխանության գալու պարագայում բնական է, որ առաջինն ուժային կառույցների ղեկավարներին փոխելն է: Դրանից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտություն կա, հետագայում արդեն՝ խորհրդարանում ավելացնել հենարանը և այլն: Շատ տրամաբանական գործընթաց է, ես այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031