
«Բոլոր իշխանություններից միակ իշխանությունը, որ կայացել է ՀՀ-ում, չորրորդ իշխանությունն է». Հովհաննես Իգիթյան

«Այն, որ ասում են՝ արյուն չի թափվել, դա եղել է՝ ի շնորհիվ լրագրողների, որոնք միլիմետր-միլիմետր ցույց էին տալիս՝ որտեղ ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ թող չասեն, որ իշխանությունները շատ բարի գտնվեցին ժողովրդի նկատմամբ. «Նրանք պարզապես վախեցան, որ ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ անօրինականություններ են լինում խաղաղ ցուցարարների դեմ: Բոլոր իշխանություններից միակ իշխանությունը, որ կայացել է ՀՀ-ում, չորրորդ իշխանությունն է, որը կայացել է ոչ թե՝ ի շնորհիվ իշխանության, այլ՝ ի հեճուկս նրա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: