Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը հայտարարեց, թե երբ ԱԺ-ում քննարկվում էր «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելքը» հարց էր բարձրացնում, որ պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները։ Նա հետաքրքրվեց, թե այսօ՞ր էլ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նույն կարծիքին է։
«Նման ցնցումների պահին Ղարաբաղյան հակամարտության բռնկումը սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին
Մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Անձամբ չեմ ճանաչում Միխայիլ Սահակաշվիլիին, երբեք որևէ շփում՝ ուղիղ կամ միջնորդավորված, նրա հետ չեմ ունեցել, անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Նավալնիին, ուղիղ կամ միջնորդավորված որևէ շփում նրա հետ երբևէ չեմ ունեցել։ Եվ ես կարծում եմ, սրանով այդ թեման սպառվում է»:
«Ելքի» նախընտրական ծրագրում ասվում է, որ ՀՀ բնակչությունը 20 տարում պետք է կրկնապատկվի, դառնա 5.6 մլն։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ նշելով, թե ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել ՀՀԿ-ի ծրագրին՝ մինչև 2040 թ. 4 մլն բնակչություն ունենալու մասին։
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ հրդեհ է բռնկված եղել:
Մայիսի 1-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին վթար է տեղի ունեցել:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մանդատները վայր դրած պատգամավորների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին:
Սիրիայի Իդլիբ նահանգից ազատ արձակված պատանդների մեծ մասը կանայք և երեխաներ են, և նրանք ժամանել են Հալեպի հարավում գտնվող Էլ-Իս հումանիտար միջանցքի մոտ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Անդրեաս Պեշկեն նախարարության անունից կոչ է արել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումները հանգուցալուծել սահմանադրականության շրջանակներում:
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1997 թ. ծնված Վահե Աթոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, այն էլ՝ ժամանակավոր վարչապետի, որովհետև մենք բոլորս միտված ենք նոր ընտրություններ անցկացնելու, ուղղված է նրան, որ համաժողովրդական շարժումը, հասարակությունը հնարավորություն ստանա վերահսկողություն սահմանելու, որպեսզի արդար և թափանցիկ ընտրություններ լինեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
«Ասել, թե Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ինստիտուցիոնալ բնույթի ճգնաժամեր չեն լինելու, սուտ կլինի։ Անշուշտ կլինեն, որովհետև, այնուամենայնիվ, ինքը գործելու է հին խորհրդարանական մեծամասնության պայմաններում և ձեռք բերված ինչ-որ ստատուս-քվոյի շրջանակներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
«Այն, ինչ Հայաստանում ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետև անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիներն ու քաղաքացիական ակտիվիստները՝ այն տարածքը, որ այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր, ազատագրել են ապօրինության և բեսպրեդելի ճիրաններից»։
«Սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը մեջբերեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններից մի ցիտատ.
Հազարավոր քաղաքացիներ մասնակցում են Կիևի կենտրոնական փողոցում կայանալիք երթին, որը նվիրված է Աշխատավորների միջազգային օրվան:
ԱԺ հատուկ նիստին, որտեղ պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, 105 պատգամավորից գրանցվել է 102 պատգամավոր։ Նիստից բացակայում են «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելնոն։ Ներկա չէ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը։
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք երկիրը պետք է առաջնորդվի միայն լիբերալ գաղափարներով և ոչ ազգային գաղափարախոսությամբ, որը պայքարում է տոտալիտար աղանդների, սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու, վուլգար ֆեմինիզմի և ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ։
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք:
«Մարդիկ Հայաստանում իրենց տեր են զգում այլևս»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ որևէ բան չպետք է նսեմացնի հաղթանակի զգացումը։
Այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց «Իմ քայլը» շարժման սկիզբը, ընթացքն ու պատճառները։ Ըստ նրա՝ իրենք որևէ անձի դեմ չեն պայքարել ու չեն պայքարելու և «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն ուղղված է Հայաստանում հաստատված համակարգի դեմ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կունենա պետականության զգացղություն և կընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից առաջ Է. Մարուքյանն ասաց, որ ակնկալում են, որ ԱԺ-ն այսօր կընտրի վարչապետ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության, ինչպես նաև ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Երևանի վրա:
«Կարեն Կարապետյանի հետ արդեն 1.5 տարի հանդիպում չեմ ունեցել, Սերժ Սարգսյանի հետ՝ նույնպես»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Այսօր ԱԺ հատուկ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ առաջադրվել է ՀՀ վարչապետի մեկ թեկնածու՝ խորհրդարանական փոքրամասնության կողմից։
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը։ Գրանցվել է 102 պատգամավոր, քվորում ապահովված է։
Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: