Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ ՀՀ վարչապետի ընտրությունը։ Գրանցվել է 102 պատգամավոր, քվորում ապահովված է։
Երեկ «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հայտարարարել են Փաշինյանին սատարելու մասին, սակայն նրանց ընդհանուր քվեները՝ 47, բավարար չեն ընտրության կայացման համար։ Անհրաժեշտ է խորհրդարանի 105 պատգամավորներից առնվազն 53-ի քվեն։ Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը մինչ այս պահը որոշում չի կայացրել։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարել է, որ երեկ երեկոյան անցկացրել են ԳՄ և խմբակցության նիստեր ու որոշում կայացրել, որ կլսեն Նիկոլ Փաշինյանի ծրագրային դրույթները, ՀՀԿ պատգամավորներն իրենց հարցերը կավարտեն, որից հետո խմբակցությունն արդեն միասնական որոշում կկայացնի։
Եթե ԱԺ մեծամասնությունը ձախողի այսօրվա ընտրությունը, ապա 7 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ։