Երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցչից միայն մեկը հաղթանակ տարավ: 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Սերբիայի ներկայացուցչին:
Պարտություն կրեցին 60 կգ քաշային Արմեն Ալոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ: Ահա նրանք. 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան: