Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի:
Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին Ադրբեջանը՝ Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժի, հրետանու և զինտեխնիկայի կուտակումներ է իրականացնում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին, ասված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի քանի նախարար վերանշանակվել է:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության:
ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է:
Ուղիղ միացում՝ Հանրապետության հրապարակից
Այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահելու վայր՝ տեսակցելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Տեղի է ունեցել առանձնազրույց: Քննարկվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր այդ թվում՝ կապված նրան ձերբակալելու, փաստաբանի իրավունքից օգտվելու և այլ հարցերի հետ:
Ես կյանքումս չէի պատկերացնի, որ ինձ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ընկալվի որպես միանշանակ բան: Ես 2008-ին փողոցներում գոռացել եմ հայհոյանքներ նրա հասցեին: Իմ հրապարակախոսության մեծ մասն եղել է իրան ընդդեմ:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հանդես են եկել «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու օգտին, որը միջազգային անվտանգության ապահովման կարեւոր գործոնն է»:
Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է:
«Վերջին 24 ժամվա մեջ ես եղել եմ կատարյալ մեկուսացման մեջ։ Հիմա ինձ հնարավորություն տվեք 2 ժամ մեկուսանալ, գործընկերներիս հետ հասկանամ կալանքի տակ գտնվողների ազատման հարցը, իսկ ժամը 18։30-ին այստեղ կանցկացվի հաղթական հանրահավաք»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում բոլոր զինծառայողներին վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին:
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը:
Հայաստանի և Արցախի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների համատեղ կոչը Ապրիլի 24-ի կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին, և նրանք միացան ցուցարարներին Տիգրան Մեծ փողոցում:
Նիկոլ Փաշինյանը վերջին 24 ժամվա ընթացքում 100 տոկոսով մեկուսացված է եղել: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա իրեն հոյակապ է զգում:
Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ազատ արձակվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Քիչ առաջ Տիգրան Մեծ փողոցում նրանք միացան ցուցարարներին:
Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է անհատույց հիման վրա Սիրիային մատակարարել Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրներ:
Քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին:
Երևանում շարունակվում են վարչապետ Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերը: Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Միաժամանակ երեկ ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-28-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»:
Քիչ առաջ ազատ են արձակվել երեկ ձերբակալված պատգամավորներ Նիկել Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նշենք, որ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցերով մոնիտորինգի համազեկուցողները հայտարարություն են պատրաստում հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ և նրան երկխոսության կոչ արել։