
Ցուցարարները շամպայն բացեցին. Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ «հաղթել ենք»

Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին, և նրանք միացան ցուցարարներին Տիգրան Մեծ փողոցում:
Քիչ առաջ մարդկանցից մեկը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և շամպայն բացեց՝ շնորհավորելով հաղթանակի համար: Ն. Փաշինյանն էլ հայտարարեց՝ «մենք հաղթել ենք, ժողովուրդ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք նա հանդիպել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այո, նա եկել է իմ խուց: Այսօր երեկոյան այս մասին կխոսենք»:
Նա վստահեցրեց, որ իր կողմից առաջ քաշված 4 կետերը ուժի մեջ են: