
«Ամռանը կքննարկեմ իմ ապագան ակումբի ղեկավարության հետ». Գվարդիոլա

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, որ ամռանը ակումբի ղեկավարության հետ քննարկելու է պայմանագրի հնարավոր երկարաձգումը:
«Մենք ակումբի հետ ամեն ինչ կքննարկենք մրցաշրջանի ավարտից հետո: Ես դեռ մեկ տարի ունեմ պայմանագրով, ես չեմ պատրաստվում ինչ-որ տեղ գնալ:
Կտեսնենք, թե ինչ մտքեր ունենք մենք իմ ապագայի հետ կապված: Դա կախված է նաև նրանից, թե արդյո՞ք ես կունենամ այնքան էներգիա և ուժ՝ առաջ շարժվելու համար:
Հիմա ես ինձ այստեղ լավ եմ զգում, հարմարավետ:
Կընդունենք որոշում, որը լավագույնը կլինի ակումբի համար: Այս պահին ամեն ինչ ինձ դուր է գալիս»,- նշել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան