«Հեռախոսս ու iPad-ս ջարդել են, ձեռքիցս վերցրել են, մեքենաս ավերել են». լրագրողը ենթարկվել է բռնության

Լրագրող Վրույր Թադևոսյանն Ավան-Առինջի ճանապարհից ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ մի խումբ դիմակավոր մարդիկ փակել են ճանապարհը։ Իր մեքենայից նկարահանում իրականացնող լրագրողի աշխատանքը, սակայն, խոչընդոտեցին փողոցը փակած դիմակավոր անձինք։ Նրանք սպառնալիքներ հնչեցրին, և ուղիղ եթերն անջատվեց։ Դեպքից մոտ մեկ ժամ անց իր ֆեյսբուքյան էջում լրագրողը կատարեց հետևյալ գրառումը.

«Ժողովուրդ ջան, հիմա իմ կյանքին վտանգ չի սպառնում: Ես հասել եմ ռադիո: Հեռախոսս ու iPad-ս ջարդել են, ձեռքիցս վերցրել են, մեքենաս ավերել են, բայց մանրամասներ ավելի ուշ կգրեմ: Շնորհակալ եմ: Հիմա էլ մի անհանգստացեք: Հասանելի չեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30