 
                        «Մարտի 1 այլևս չի լինելու». Հովհաննես Ազոյանը հարթակից ելույթ ունեցավ
 
                                    «Անցած անգամ ես Նիկոլին խնդրեցի, որ չխոսեմ, հիմա Նիկոլն այստեղ չէ, դրա համար ստիպված պետք է խոսեմ»,- այսօր Հանրապետության հրապարակում հարթակից հայտարարեց դերասան Հովհաննես Ազոյանը:
«Մարտի 1 այլևս չի լինելու, որովհետև Մարտի 1-ի զոհերը մեզ կյանք նվիրեցին, ապրելու իրավունք, քաղաքակիրթ ապրելու իրավունք, հիմա մեր գոյության իմաստը քաղաքակիրթ ապրելն է: Մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ունենալն է: Ապա ի՞նչն է խանգարում մեզ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չհանդուրժի, որ մեզ վնասեն:
Ավել բան չեմ ասում: Ես Հովհաննես Ազոյանն եմ, անցել եմ դժվար ճանապարհ, խնդրում եմ ձեզ լինել ավելի քաղաքակիրթ, քան՝ մենք անցած վայրկյանին էինք: Մենք պետք է չհանդուրժենք ոչ քաղաքակիրթ երևույթները, պահեք ձեզ շատ քաղաքակիրթ: Կեցցե՛ քաղաքակիրթ Հայաստանը»,- հայտարարեց դերասանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        