Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ, բայց նրան ստիպեցին իջնել

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հարթակից դերասան Հովհաննես Ազոյանի ելույթի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ:

Մարդիկ բղավում էին, ազդանշաններ էին արձակում, որ նա չխոսի: Բեմ բարձրացավ նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և փորձեց համոզել Զ. Փոստանջյանին իջնել հարթակից: Այնուհետև բարձր միացրեցին «Իմ քայլը» նախաձեռնությանը երգը, և Զ. Փոստանջյանը ստիպված իջավ հարթակից:

Տեսանյութեր

Լրահոս