
Մոսկվայի հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

Մոսկվայի Օլիմպիական պողոտա 9-ում՝ Հայ Առաքելական եկեղեցու մոտակայքում, հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ոստիկանությունն ասաց, որ հավաքն ապօրինի է, և խնդրեց ցուցարարներին՝ հեռանալ։ 168.am-ին հայտնեցին, որ ոստիկանության հորդորից հետո ցուցարարները նստել են մեքենաներն ու ավտոերթ են իրականացնում։