
«Վաղը ապրիլյան պատերազմի մասնակիցներն Օպերայի հրապարակից խաղաղ երթ են իրականացնելու». Ապրիլյան պատերազմի մասնակից

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հարթակից ելույթ ունեցավ նաև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
Նա հայտարարեց, որ այսօր ապրիլյան պատերազմի մի շարք մասնակիցների բերման են ենթարկել. «Մենք բոլորս ձեզ համար ենք կռվել, այս հրապարակի ժողովրդի համար ենք կռվել: Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ դադարեցնել սա: Մենք, մեր ընկերները արյուն են տվել այս ժողովրդի համար: Վաղը ժամը 11-ին ապրիլյան պատերազմի մասնակիցներն Օպերայի հրապարակից առաջին գիծ խաղաղ երթ են իրականացնելու, եթե ոստիկանը պետք է հարվածի, թող հարվածի առաջինն այն տղերքին, որոնք առաջնագծում իրենց բոլորին էին պահում»: