Զարուհի Փոստանջյանը ցանկացավ հարթակից ելույթ ունենալ, սակայն նրան թույլ չտվեցին

Այս պահին տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում: Ինչպես հայտնի է, այսօր ձերբակալվել է նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ձերբակալվել են նաև պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

«Երկիր Ծիրանի» կուսկացության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ցանկացավ ելույթ ունենալ, սակայն հարթակում կանգնածները նրան թույլ չտվեցին: Զ. Փոստանջյանը շարունակում էր բարձրախոսով խոսել, սակայն մարդիկ գոռում էին՝ «Նիկոլ»: Նա այդպես էլ չկարողացավ խոսել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30