Բաժիններ՝

«Դժվար է գտնել նրանից լավ ֆուտբոլիստ». Գվարդիոլան՝ Ինիեստայի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անդրես Ինիեստայի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին խոսակցությունները:

«Չգիտեմ, թե որքանով է այդ նորությունը ճիշտ, բայց ես կուզեի սպասել և տեսնել, թե ինչ որոշում է կայացնում նա՝ մնո՞ւմ է «Բարսելոնայում», թե՞ հեռանում:

Իհարկե, ես ցանկանում եմ նրան մաղթել միայն լավագույնը: Ես մեծ հաճույքով եմ աշխատել նրա հետ: Սկզբում մենք խաղում էինք իրար հետ, հետո ես մարզել եմ նրան:

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի ժառանգություն է նա թողնում ակումբին և, առհասարակ, ֆուտբոլին: Նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:

Ինիեստան լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով ընկալում է ֆուտբոլը բոլոր կողմերից: Դժվար է գտնել նրանից լավ ֆուտբոլիտ:

Նա սովորեցնում է երիտասարդներին, թե ինչպես է պետք խաղալ ֆուտբոլ, ինչպես ղեկավարել գնդակը: Նա իսկական օրինակ է»,- նշել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս