Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթիի» արդյունքներն իսկապես տպավորել են «քաղաքաբնակների» ղեկավարությանը:

Ակումբն արդեն պլանավորել է մրցաշրջանի վերջում բանակցություններ անցկացնել Պեպ Գվարդիոլայի հետ նոր պայմանագրի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է The Times-ը, Պեպի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին, և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը կատալոնացու հետ ևս 1 տարով:

34 տուրերի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն: Գվարդիոլայի թիմը 16 միավորով առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»: Բացի ԱՊԼ-ի ոսկուց, «Մանչեսթեր Սիթին» 2017-18թթ. մրցաշրջանում նվաճել է նաև անգլիական Լիգայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս