
«Ես չեմ գտնվում Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին». Էդեն Ազար

Համեստ տղա է: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի համարում, որ իրեն կարելի է համեմատել աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների հետ:
«Ես չեմ կարծում, որ գտնվում եմ Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին: Նրանք գոլեր են խփում և տարբերություն են ստեղծում յուրաքանչյուր հանգստյան օր, դա ինձ մոտ չի ստացվում: Երբեմն ես կարող եմ նրանց նման լինել, բայց ինձ առաջվա նման չի բավականացնում մշտականությունը. բայց հենց մշտականությունն է տարբերություն ստեղծում մեծ խաղերում և բարձր մակարդակում: Ես շարունակում եմ աշխատել: Լրագրողները համեմատում են ինձ Կրիշտիանուի և Մեսսիի հետ, նրանք՝ նրանք են, իսկ ես՝ ես եմ: Ես ուղղակի աշխատում եմ լինել Էդեն Ազարն այնպես, ինչպես եղել եմ 10 տարիների ընթացքում»,- ֆուտբոլիստին է մեջբերում Tribal Football-ը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 29 խաղ, խփել է 12 գոլ և կատարել է 4 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը