Ընտրեք թանկարժեք քարերից մեկն ու բացահայտեք բնավորությունը
Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել բնավորության գաղտնիքները:
Ադամանդ: Ազնիվ են, բարի, անկեղծ, ուժեղ, անխախտ որոշումներում: Հաճախ են լույսի շող, ազատության խորհրդանիշ դառնում շրջապատի համար: Ադամանդը շատ ամուր է, ինչը նշանակում է, որ այն ընտրած մարդը նպատակասլաց է, կայուն ցնցումների նկատմամբ: Բացի այդ՝ բնական ադամանդը շատ մաքուր է, ինչն այն ընտրած մարդուն բնութագրում է՝ որպես անկեղծ, բարի անձ: Նրանք չեն խաբում, միշտ պատրաստ են օգնության հասնել:
Անվախ, համարձակ մարդիկ են: Եթե հորիզոնում վառ իրադարձություններ, փոփոխություններ, արկածներ են նշմարվում, հարկավոր չէ փախչել դրանցից: Մի մոռացեք, որ մարդիկ ձեզ ընկալում են՝ որպես լույսի շող, որ կարող եք թե ձեզ, թե հարազատներին մոտեցնել լույսին ցանկացած իրավիճակում:
Ծովակն կամ ակվամարին: Երիտասարդ, կրքոտ, արկածների կարիք ունեցող… այսպես կարելի է բնութագրել մարդկանց, ովքեր ընտրել են այս քարը: Այս քարը նրանց համար է, ովքեր մաքուր հոգի ունեն, անդադար արկածներ են որոնում: Հին ժամանակներում նավաստիներն այս քարն իրենց մոտ էին պահում՝ իրենց աստվածների ատելությունից հեռու պահելու համար:
Հնարավոր է՝ այս քարն ընտրած մարդիկ վերջին շրջանում ձանձրույթ են զգում:
Ցիտրին: Եթե ձեր ուշադրությունը գրավել է հենց այս քարը, նշանակում է՝ ստեղծագործող անհատ եք, ով ցանկանում է վառ կյանք ունենալ: Ազնիվ եք, բաց ցանկացած նոր բանի համար, հետաքրքրված եք մարդկանցով և ձեր շուրջ կատարվող իրադարձություններով: Այս քարն ընտրած մարդիկ սիրում են թիմային աշխատանք, որոշումներ, կարողանում են դառնալ թիմի ոգին, մարդկանց տանել իրենց ետևից, դառնալ նրանց ոգեշնչման աղբյուրը: Միշտ բազմաթիվ վառ, հետաքրքիր մտքեր ունեն: Ասում են՝ այս քարը կարող է բացասական մտքերը վերածել դրականի: Սա նշանակում է, որ ցանկության դեպքում լավատեսությունը կցրի ձեր գլխին կուտակված ամպերը:
Նյութը esotericblog-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը