Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները «Փամբակ» զորավարժարանում ստուգողական պարապմունքների շրջանակներում հաջողությամբ կատարել են «հոգեբանական գիծ» վարժությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնը վերահսկողակության շրջանակներում խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում հացի արտադրությամբ զբաղվող «Գեռիտա» ՍՊԸ-ում:
ԱԺ – ՓՄՁ խորհուրդ ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են բիզնես շահերը ներկայացնող 11 կառույցներ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը:
Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի վանքում հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից ականատես են եղել Սրբագործ կրակի իջնելուն:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ջրամբարների 52 տոկոսն է լցված:
Թվում է՝ ապրիլի ընթացքում Հայաստանում սպասվող ֆորմալ իշխանափոխության արդյունքում երկրի իշխանական համակարգում մեծ տեղաշարժեր չեն գրանցվի: Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կշարունակի իրացնել ճիշտ այն իրավասությունները, որ ունի նախագահի պաշտոնում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Երուսաղեմի հայ ուխտավորների և ոստիկանների միջև ապրիլի 7-ին միջադեպ է գրանցվել, որի ժամանակ ձերբակալվել է հայ երիտասարդ. նա քիչ անց բաց է թողնվել:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պլանավորում է շարունակել ելույթներն իր ներկայիս թիմի կազմում, չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը և իրեն ամռանը վաճառելու՝ ակումբի ղեկավարության ցանկությանը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/4 եզրափակչի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղի երկրորդ խաղակեսում ստացավ ծնկի վնասվածք: Մխիթարյանը մի քանի րոպե մնաց խաղադաշտում, սակայն հետո ընկավ և պահանջեց փոխարինում:
«2018թ․ հունիսի 30-ին կավարտենք ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը, որով նախատեսված է 30 մլն դոլարի չափով ներդրում, 7,5 մլն դոլարի չափով համաֆինանսավորումներ։ Գումարից տնտեսվել է 1,5 մլն դոլարի չափով գումար, որն ուղղվել է Մեղրիում մեկ այլ ծրագրի»։
Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին:
«Արմավիրի և Արարատի մարզերի որոշ համայնքներում վերջին օրերին ցրտահարություն է եղել։ Ցրտահարությունը մասսայական չի եղել, և վնասների չափն էական չէ»,- այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը։
Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ապրիլ 17-ին, երբ ԱԺ-ում ընտրվելու է ապագա վարչապետը, շրջափակելու են Ազգային ժողովի շենքը և թույլ չեն տալու պատգամավորներին մտնել ներս ու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասված է. «Սոցցանցերում տեղեկատվություն է շրջանառվում, թե մի խումբ ոստիկաններ գնացել են Անուշ Լալայանի բնակարան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել են նախագահի օգնականներն ու ռեֆերենտները:
«Դա ուղղակի բացարձակ ապատեղեկատվություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով մամուլում այսօր հայտնված այն տեղեկության մասին, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծեծի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու:
«Դեռ չենք քննարկել հրապարակում տարբեր ուժերի միաժամանակ գտնվելու հարցը և հստակ տեղեկություն չունենք` ովքեր և որ օրերին են հայտ ներկայացրել»։
Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում Կուրթան գյուղում գտնվող կամրջի վրա կորցրել է կառավարումը և ընկել գետը:
Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա` նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ աշխատանքից ազատվել են նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալն ու նախագահի գլխավոր ռազմական տեuչի տեղակալը:
Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 7-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 16 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 4-րդ հարկի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ նախագահի խորհրդականներն ազատվել են աշխատանքից:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 6-ին, ժամը 20.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն:
Կանադայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 14 հոկեիստ է զոհվել:
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապրիլի 6-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Լիլիթ Պ.-ին։