Բաժիններ՝

«Սա խայտառակ ապատեղեկատվություն է». Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու տեղեկության մասին

«Դա ուղղակի բացարձակ ապատեղեկատվություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով մամուլում այսօր հայտնված այն տեղեկության մասին, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծեծի է ենթարկել 55-ամյա մի տղամարդու:

Ն. Զոհրաբյանը վստահեցրեց, որ նման բան չկա և չէր կարող լինել. «Ավելին, իմ տպավորությամբ՝ սա ուղղակի փորձ է ինչ-ինչ շրջանակների կողմից՝ Գագիկ Ծառուկյանի անունը կապելու նման անհաջող պատմությունների հետ: Կրկնում եմ՝ սա խայտառակ ապատեղեկատվություն է, վստահեցնում եմ ձեզ, որ իրականության հետ որևէ կապ չունի»:

Հարցին՝ ի՞նչ նպատակով են փորձում Գ. Ծառուկյանի անունը նման պատմությունների հետ կապել, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել այն շրջանակներին, ովքեր ինչ-ինչ կեղտոտ նպատակներով պարբերաբար փորձում են մամուլին սնել նման ապատեղեկատվությամբ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս