Բաժիններ՝

«Արսենալյան» անեծքը չշրջանցեց Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/4 եզրափակչի` Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղի երկրորդ խաղակեսում ստացավ ծնկի վնասվածք: Մխիթարյանը մի քանի րոպե մնաց խաղադաշտում, սակայն հետո ընկավ և պահանջեց փոխարինում:

Մխիթարյանի վնասվածքի մասին դեռևս չկա ամբողջական տեղեկատվություն, քանի որ բուժզննումները դեռևս շարունակվում են:

Քննարկվում են ապաքինման ժամկետների մի քանի տարբերակներ: Ըստ նախնական տարբերակի՝ Մխիթարյանը կարող է բացակայել մինչև 4 ամիս: Ստացվում է, որ հայ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել մրցաշրջանի մյուս խաղերին, այդ թվում՝ Եվրոպա լիգային:

Ըստ մյուս տարբերակի՝ Մխիթարյանը կարող է բացակայել միայն 3-6 շաբաթ:

Կարդացեք նաև

Անգլիական մամուլում գրում են, որ Մխիթարյանի դեպքում ևս գործեց լոնդոնյան թիմի անեծքը: Նշենք, որ լոնդոնյան թիմը հայտնի է նրանով, որ թիմի լազարեթում միշտ կան առաջատար ֆուտբոլիստներ: Այս տեսանկյունից «Արսենալը» համարվում է ամենաանհաջողակ ակումբը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս