Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է հայ ոստիկաններին
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 6-ին, ժամը 20.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը 2017թ. հունվարի 19-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի Պեռովո շրջանի բաժնի կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (խարդախության փորձ):