Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ Անուշ Լալայանի բնակարան այցելելու մասին

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասված է. «Սոցցանցերում տեղեկատվություն է շրջանառվում, թե մի խումբ ոստիկաններ գնացել են Անուշ Լալայանի բնակարան:

Իրականում, նկատի ունենալով, որ Լալայանը իր հաշվառման հասցեում չի բնակվում, ոստիկանության ծառայողը, իրավախախտում կատարելու կասկածանքով, այցելել է նրա փաստացի բնակության հասցե` իրավախախտման վերաբերյալ պարզաբանում ստանալու և ծանուցագիր հանձնելու նպատակով:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:

Նշենք, որ Անուշ Լալայանը 1 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Քիչ առաջ թվով հինգ ոստիկան այցելել ա մեր բնակարան՝ ինձ հետ «զրուցելու»։ Ես եղել եմ աշխատավայրում: Զանգահարել են իմ հեռախոսին, պահանջում են, որ հայտնեմ գտնվելու վայրս։ Հրաժարվում եմ, խոսում են ագրեսիվ ու կոպիտ։ Պատճառը վստահաբար #մերժիրսերժինի և #իմՔայլը ակցիաներին իմ մասնակցությունն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս