Բաժիններ՝

Բեյլը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»

Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պլանավորում է շարունակել ելույթներն իր ներկայիս թիմի կազմում, չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը և իրեն ամռանը վաճառելու՝ ակումբի ղեկավարության ցանկությանը:

Նշվում է, որ 28-ամյա վալիացին պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար և շարունակել խաղալ՝ ըստ պայմանագրի, որը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Գարեթն անցկացրած 20 խաղերում դարձել է 11 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս