Բաժիններ՝

Անհույս անհաջողակի 9 սովորություն

Մարդու բնավորությունը կոփվում է ճգնաժամային իրավիճակների ճնշմամբ, երբ ստիպված են լինում պայքարել դժվարությունների դեմ, աշխատել սեփական թերությունների վրա, լայնացնել հնարավորությունները, ամրացած աշխարհայացքը։ Լավ է, երբ առաջ ենք շարժվում, բայց լինում են իրավիճակներ, երբ մարդ պարզապես հանձնվում է, խնդիրները լուծումը թողնում իրադարձությունների ընթացքին։ Վերջին տարբերակն ընտրում են անհաջողակները։ Flytothesky.ru-ն ներկայացրել է անհաջողակների 9 սովորություն։

Ինքդ քեզ թերագնահատելը։ Միայն անհաջողակներն են համարում, որ բավարար չափով տաղանդավոր չեն, միջանկյալ կերպարներ են, ովքեր ի վիճակի չեն ղեկավարել սեփական կյանքը։ Նրանց համար ավելի հեշտ է Յուպիտերին մեղադրել ֆինանսական բարդ իրավիճակի, մոտիվացիայի բացակայության, ծնկների ցավի մեջ, միայն թե արդարացնեն ալարկոտությունն ու անգործությունը։ Ամենահետաքրքիրն այն է, որ միշտ գտնվում են բազմաթիվ արդարացումներ, իսկ որևէ բան փոխելու, կանոնները վերանայելու ուժ չեն ունենում։ Նրանք պարզապես ընդունակ չեն այդքան «ռադիկալ» մտածել։

Նախանձ։ Անհաջողակները չեն ցանկանում հավատալ, որ մարդիկ կարող են իրականացնել իրենց երազանքներն ու դրանից հաճույք ստանալ։ Այդ ամենը, ըստ նրանց, հիմարություն է, վարդագույն երազանքներ։ Ավելի հաճելի է հավատալ բացասականին, ոչ թե կոնստրուկտիվին։

Անսկզբունքայնություն։ Ուժեղ մարդիկ միշտ անխախտ սկզբունքներ են ունենում, որոնք նպատակին հասնելու ճանապարհին կոորդինացնում են կարևոր որոշումները՝ ստեղծելով անհրաժեշտ կողմնորոշիչներ։ Անհաջողակները զուրկ են հիմքից, ինչի հետևանքով օրորվում են նույնիսկ քամուց։ Նրանք որոշում են կայացնում, մեկ րոպե անց հրաժարվում այդ մտքից, գնում հակառակ ճանապարհով՝ դժվարությունների պատին կրկին բախվելու և գլուխն ավազանի մեջ թաքցնելու համար։ Սկզբունքները մարդուն թույլ չեն տալիս «փոշիանալ», ինչն անհաջողակները չեն հասկանում։

Կարդացեք նաև

Փախուստ պատասխանատվությունից։ Անհաջողակները սովոր են պատասխանատվությունը գցել մյուսների վրա։ Խնդրի լուծումը որոնելու փոխարեն՝ անհաջողակները սկսում են լաց լինել, տխրությունը թաղել՝ ալկոհոլ օգտագործելով կամ էլ բողոքելով անարդարությունից։ Նրանք այլ կերպ չեն կարողանում։

Տրտնջալու սովորություն։ Ինչո՞ւ լարվել և փոխել որևէ բան, եթե կարելի է շարունակել տրտնջալ, երազանքները «հետաձգել»։ Անհաջողակները վստահ են, որ իրենց հեքիաթային հաջողություն է սպասվում, դեռ շատ ժամանակ ունեն, ամեն բան կարգի կգա, հարկավոր է ընդամենը «սպասել»։ Նրանք ընդունակ չեն հասկանալ, որ ապագայում փոփոխությունները կախված են միայն ռեալ ջանքերից։

Սիրում են վիճել։ Հարցրեք տաքսու վարորդին, տնային տնտեսուհուն, և նրանք կասեն՝ ինչ է հարկավոր անել պետությունը կարգի բերելու համար։ Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր չեն կարողանում դասավորել նույնիսկ իրենց կյանքը, կարգի բերել սեփական մտքերը, հավատացած են, որ գիտեն՝ ինչպես է հարկավոր կարգի բերել ամեն բան, լուծել ցանկացած խնդիր։ Նրանք հեշտությամբ են դատողություններ անում, պատրաստ են պնդել, որ իրավացի են, այն դեպքում, երբ խելացի մարդիկ չեն շտապում կատեգորիկ գնահատականներ տալ։ Նրանք հաշվի են առնում բազմաթիվ գործոններ։

Համեմատում։ Մեզանից յուրաքանչյուրն իր խնդիրները, կյանքի սեփական ռիթմն ունի։ Ի՞նչ իմաստ ունի համեմատվել մյուսների հետ, ովքեր ծնվել են այլ երկրում կամ ընտանիքում, այլ փորձ, մտածողություն և տաղանդներ ունեն։ Միակ մարդը, ում հետ կարելի է համեմատվել, դուք եք։

Մեծամտություն։ Անհաջողակների ևս մեկ սխալ․ նրանք բարձրից են նայում մարդկանց, չեն ամաչում կոպիտ վարվել աշխատակազմի հետ, չարությունը թափել մյուսների վրա։ Նրանք չեն հասկանում՝ որքան կարևոր է հարգանքով վերաբերվել մարդկանց՝ անկախ նրանց աշխատանքից, սոցիալական դիրքից։

Խնայելու սովորություն։ Ինչո՞ւ գումար ծախսել կրթության, կարողությունների զարգացման վրա։ Անհաջողակները չեն հասկանում՝ ինչպես է խնայելու ձգտումն ազդում նրանց վրա։ Նրանք չգիտեն ժամանակի և ներդրված ռեսուրսների իրական արժեքը։ Նրանք պատրաստ են 10 տաբատ գտնել, որոնք փոքր են, թերություններ ունեն, երկու որակյալի փոխարեն։ Պատրաստ են մի ամբողջ օր հերթ կանգնել մի քանի դրամով էժան գնելու համար՝ չհասկանալով, որ այդ 24 ժամը կարելի է նվիրել ընտանիքի հետ շփմանը, ինքնազարգացմանը։ Տարբերությունը սկզբունքային է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս