
Ֆրանսիայում երկու մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ուղղաթիռի կործանման զոհ է դարձել երկու մարդ: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը: Ինչպես նշում է ռադիոկայանը, ուղղաթիռն աղետի է ենթարկվել ապրիլի 5-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:00-ին այն օդանավակայանից ոչ հեռու, որտեղից մեկնել էր: Օդանավն ընկել է Լիբուռն քաղաքի խաղողի այգիների վրա եւ բռնկել:
Ուղղաթիռում եղել է մոտավորապես 60 տարեկան օդաչուն ու եւս մի տղամարդ, երկուսն էլ զոհվել են:
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շարժիչի կոտրվելու պատճառով: Իշխանությունները հետաքննություն են սկսել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: