Բաժիններ՝

ԱՄՆ-ի ոստիկանությունը բազմության մեջ կնույնականացնի մադկանց՝ օգտագործելով արհեստական ինտելեկտ. WSJ

Մեթոդները, որոնք Միացյալ Նահանգների ընկերությունները մշակում են իրավապահ մարմինների համար, կօգնեն բազմության մեջ գործնականում վայրկենապես որոշել հետախուզման մեջ գտնվող անձանց:

Ինչպես ապրիլի 4-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը, ենթադրվում է արհեստական ինտելեկտով հանդերձված համակարգերն օգտագործել իրական ժամանակի ռեժիմով տեսահսկման փողոցային խցիկներից եւ դյուրակիր խցիկներից, որոնք կրում են ոստիկանները, ստացվող տեսողական տեղեկատվության վերլուծության համար։

Անհատական վեբ-խցիկների օգտագործմամբ նույնականացման այս համակարգն ստեղծում են Չիկագոյի Motorola Solutions ընկերությունը եւ արհեստական ինտելեկտի տարրերով համակարգերի մշակման Neurala ընկերությունը: Այն կարող է պատրաստ լինել արդեն 2018 թվականի աշնանը եւ ունակ կլինի բազմության մեջ նկատել հետախուզման մեջ գտնվող մարդուն կամ կորած երեխային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30