Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր նշի կաթ խմեք

Fithacker.ru-ն գրում է, որ նշի կաթը խորհուրդ է տրվում իմուն համակարգի ամրացման, քաշի նվազեցումը խթանելու համար։ Այն հատկապես օգտակար է երեխաների համար։

Նախ, նուշը հարուստ է մի խումբ կարևոր հանքանյութերով, այդ թվում՝ պղինձ, մանգան, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, կալցիում, ինչպես նաև E, B խմբի վիտամիններ և այլն։ Պղինձն ու մանգանն ազդում են օրգանիզմում ֆերմետների ակտիվության վրա, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Մանգանը մասնակցում է սպիտակուցներից և ածխաջրերից էներգիայի ստացման գործընթացին։ Բացի այդ՝ այն կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար։

Նշի կաթը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, օգնում նյութափոխանակության համակարգի աշխատանքի կարգավորմանը, խորհուրդ է տրվում դիաբետով տառապող մարդկանց, քանի որ կանխարգելում է արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացումը սնվելուց հետո։

Նշի կաթի պարբերական օգտագործումը խթանում է քաշի նվազմանը. այն ճարպ է պարունակում, որը հագեցածության զգացում է հաղորդում և թույլ չի տալիս չափից շատ ուտել։ Նշի կաթը լավացնում է նաև նյարդային համակարգի վիճակը։ Վիտամին E-ի պարունակության շնորհիվ նշի կաթը լավացում է մաշկի վիճակը։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս