Խնդրել է ցուցադրել կուրծքը. Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է առաջին անգամ ոտնձգության ենթարկվել
Դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչպես է սեռական ոտնձգության ենթարկվել, երբ տարիներ առաջ առաջին քայլներ է կատարել և նկարահանվել է ֆիլմում:
Լոպեսն անչափահաս է եղել, իսկ ֆիլմի ռեժիսորը, օգտվելով նրա անփորձությունից, սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ: Ջենիֆեր Լոպեսն այս մասին պատմել է Harper’s Bazaar ամսագրին:
Ֆիլմի նկարահանման համար դերասանների ընտրության ժամանակ ռեժիսորը խնդրել է նրան հանել վերնազգեստը և ցույց տալ կուրծքը: Լոպեսը չի ցանկացել և ասել է, թե դեր ստանալու համար չի մերկանա:
«Երբ հրաժարվեցի, մի պահ վախեցա, հետո մտածում էի՝ ի՞նչ արեցի, չէ՞ որ նա ինձ դեր էր ցանկանում տալ»,- ամսագրին տված իր հարցազրույցում վերհիշել է Լոպեսը:
Ֆիլմի անվան և ռեժիսորի մասին նա չի ցանկացել այլ մանրամասներ հայտնել: Աղբյուրը նաև գրում է, որ ոչ վաղ անցյալում դերասանուհին բաց լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում: