Ճապոնիայում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման նոր մեթոդ են մշակել

Ճապոնիայի Գերիատրիայի եւ գերոնտոլոգիայի ազգային կենտրոնի գիտնականներն արյան գերզգայուն անալիզի օգնությամբ մշակել են Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման նոր մեթոդ:

Այդ մասին հաղորդվում է կենտրոնի մամուլի տեղեկագրում: Այդ անալիզը, որի համար անհրաժեշտ է ընդամենը 0,5 միլիլիտր արյուն, կօգնի հայտնաբերել այն մարդկանց, որոնք գտնվում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի գոտում, ասված է հաղորդագրության մեջ:

Մշակմանը մասնակցել են նաեւ Կոիտի Տանակայի մասս-սպեկտրաչափության գիտահետազոտական լաբորատորիան եւ Ավստրալիայի ծերացման ուսումնասիրման կենտրոնի (AIBL) ներկայացուցիչները: Ալցհեյմերի հիվանդության ի հայտ գալու էական գործոններից մեկն ուղեղում բետա-ամիլոիդի պեպտիդի նստվածք տալն է: Դա սկսվում է մոտավորապես 30 տարի առաջ, նախքան դեմենցիայի ախտանշանների հայտնվելը՝ ճանաչողական խանգարումների առանց որեւիցե նախանշանի: Ինչպես նշվում է կենտրոնի մամուլի տեղեկագրում, տարեց բնակչության մոտավորապես 20-40 տոկոսն ուղեղում ունի զգալի քանակությամբ բետա-ամիլոիդ:

Դա անպայմանորեն չի կարող հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության, բայց այդ մարդիկ գտնվում են «ռիսկի գոտում»: «Արյան նոր անալիզը կարող է մոտավորպես 90 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել այն մարդկանց, որոնց ուղեղում բետա-ամիլոիդի քանակությունը նորմայից շեղված է»,- հավելվում է տեղեկագրում: Կենտրոնի հետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Կացուհիկո Յանագիսավան, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը, հայտարարել է, որ անալիզը կնպասէ ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս