Հայտնի է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի օրը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին և հանդես կգա ելույթով: Ինչպես տեղեկացրին Եվրախորհրդի լրատվական ծառայությունից, ՀՀ Նախագահի ելույթը նախատեսված է հունվարի 24-ին:

Վեհաժողովի նստաշրջանում նախատեսված են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:

Նստաշրջանը կկայանա հունվարի 22-26-ը: Վեհաժողովը կընտրի նախագահ և Մարդու իրավունքների հանձնակատար: Դանիայի արտաքին գործերի նախարարն, ով այս պահին նախագահում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, իսկ Մարդու իրավունքների հանձնակատարը՝ 2017թ. գործունեության արդյունքները: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի մեկնարկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031